K
KIT INFO
@kit_info1.2K подп.
74просмотров
6.4%от подписчиков
3 августа 2025 г.
📷 ФотоScore: 81
Fastex-ը Sevan Startup-ին ներկայացրել է իր վերջին Web3 նորարարական լուծումները Fastex էկոհամակարգն  այս տարի ևս իր մասնակցությունն է ունեցել հայաստանյան խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ Sevan Startup Summit 2025-ին, որը տեղի է ունեցել հուլիսի 21-26-ը Sevan Festival City-ի տարածքում։ Միջոցառումը մեկ հարկի տակ մեկ շաբաթով համախմբել էր ստարտափերների, ներդրողների և ոլորտով հետաքրքրվողների։ Fastex-ը միջոցառմանը ներկայացել է իր տարբեր պրդուկտներով  և տեխնոլոգիական բազմաթիվ լուծումներով։ Startup Summit 2025-ի ընթացքում Fastex-ը նախաձեռնել էր տարբեր ինտերակտիվ միջոցառումներ՝ ներգրավելով ոչ միայն մասնագետներին, այլև ոլորտի նորեկներին։ Այցելուներն առաջիններից են հնարավորություն ստացել փորձարկելու Fastex Exchange-ում հասանելի Fastflip խաղային լուծումը։ Fastex-ը միջոցառման յոթ օրերի ընթացքում իրականացրել է տեղեկատվական հանդիպումների շարք, որի ընթացքում ներկայացվել են էկոհամակարգի վերջին ձեռքբերումները, այդ թվում՝ FastShift-ի և FastBank-ի լուծումների հետ նոր ինտեգրացիաները։
74
просмотров
1026
символов
Нет
эмодзи
Да
медиа

Другие посты @kit_info

Все посты канала →
Fastex-ը Sevan Startup-ին ներկայացրել է իր վերջին Web3 նորար — @kit_info | PostSniper