И
Иное мышление
@inozdes361 подп.
396просмотров
7 марта 2026 г.
Score: 436
Նոր մի քիչ առաջ, ազնիվ խոսք, պատահական, մատս կպավ, հայացքս ընկավ ու ականջս լսեց «Ազատ շփում» ծրագրի վերջին մասը։ 1,5 րոպեում մի ոչ թրաշված անձնավորություն իրար խառնեց ջրամատակարարումը, Նարեկ Կարապետյանի հորեղբոր ընկերոջը, Արցախին (հա, լուրջ, ասեց «Արցախ») ռուսների երաշխիք կանգնելը ու էդ ամեն ինչի դեմ փայքարողին։ Ես ինձ բռնեցի էն մտքի վրա, որ ուզում եմ հենց հիմա գնամ ու էդ փրկիչի կուսակցությանը մատաղ ու ղուրբան ըլնեմ (հա, հենց «ըլնեմ», ոչ թե լինեմ)։ Հենա-հենա ինքնահրկիզման ու անձապախարակման գործիքները վերցրել տանից դուրս էի գալիս, մեկ ել էս վեհազնիվ ու մեծաբարո մարդը արտաբերեց էդ հերոսի պաշտոնը։ «Վարչապետ»։ Էն վարչապետը, որ Հայաստանի ջրի պաշարները տվեց թուրքին ու առաջացրեց ջրամատակարարման պրոբլեմ։ Էն վարչապետը, որ Նարեկ Կարապետյանի հորեղբոր ընկերոջը 1999 թվից մեղադրում է բոլոր մահացու մեղքերի մեջ։ Էն վարչապետը, որ ստորագրեց Արցախի Ադրբեջանին պատկանելու փաստաթուղթը, դրանով զրկելով Ռուսաստանին երաշխավորող լինելու իրավունքից։ Ու էս մարդը, չսափրված եւ էմոցիոնալ, ասում է, որ վարչապետի ասածների ու գյուղացու հասկածացի մեջ մի մեեեեծ «պռոբկա» կա, որ դաշնակները, զոքանչներն ու բժիշկները (հա, հա, տենց ել ասեց) խեղաթյուրում են վարչապետի ասածը։ Որ վարչապետը գյուղացու լավն ա ուզում։ Ուղղակի չասեց, թե էդ լավի հետ վարչապետն ինչ է ուզում անի եւ ինչ պոզայով։ P.S. Ինձ կարդացողները լավ գիտեն, թե ես որ քաղաքական ուժի կողմնակիցն եմ։ Լավ գիտեն - թե ինչու։ Հասկանում են, որ «Ուժեղ Հայաստանին» չեմ տալու ձայնս։ Բայց կանգնել ու ասել, որ ժողովրդի 11 տոկոսը (իրականում ավելի 34 տոկոսին եմ հավատում) ԾԱԽՎԵ՞Լ ԵՆ: Չէ, ախպեր։ Էս անգամ ել չստացվեց ինքնահրկիզման ու անձապախարակման գործը։
396
просмотров
1585
символов
Нет
эмодзи
Нет
медиа

Другие посты @inozdes

Все посты канала →
Նոր մի քիչ առաջ, ազնիվ խոսք, պատահական, մատս կպավ, հայացքս ը — @inozdes | PostSniper