418просмотров
10 января 2026 г.
Score: 460
Կան հարցեր, որոնցից մենք խուսափում ենք։ Հոգու խորքում ազնիվ չենք դրանց պատասխանելուց։ Եւ ստանում ենք օրվա իրականությունը, քանզի Չարիքը հոյակապ տիրապետում է քանդող քաղտեխնոլոգիաներին։ Եւ ես այսօր ուզում եմ բարձրացնել այդ հարցերից մեկը։ Մենք, հայերս, հայ ենք մնում ցանկացած կրոնում։ Մենք ունեցել ենք մեր աուտենտիկ հեթանոս հավատքը։ Մենք կանք քրիստոնեական գրեթե բոլոր ճյուղերի մեջ։ Մենք կանք, որպես առանձին կաթոլիկ եկեղեցի։ Մենք ունենք հենց մեր, հայկական բողոքական ճյուղը։ Կանք բուդդիզմում։ Կանք հազվագյուտ կրոններում։ Կանք իսլամում։ Երես ենք թեքում, բայց կանք։ Իսկ հիմա հարց: Ինչու՞ հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Ի՞նչ տարբերություն, որտեղ կաղոթես։
Այդ հարցին, ըստ իս, հոյակապ պատասխան տվեց իմ վաղեմի ընկերը, եթե թույլ տա, կհրապարակեմ անունը։ -Հով ջան, արի մի կողմ թողնենք «Ճիշտ հավատք» կոնցեպցիան։ Ասա ինձ, քաղաքականապես ու՞մ են ենթարկվում մնացած բոլոր կրոնները՞: Ես ապշեցի այս մտքի պարզության վրա։ …-Եւ ու՞մ վրա է հիմնվում Չարիքը։ -Աղանդավորների՞: -Իհարկե։ Իհարկե… -Ուզում ես ասես… -Հա։ Կզարմանաս, բայց այդ տեսակետից միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի եւ… Հեթանոսներ։ Ինչքան ել որ քիչ են, բայց դրսից կառավարվող չեն։ -Էդ դեպքում սա ուրիշ ելք չունի, քան հարձակվի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ -Կտեսնես։ Ամեն ինչ անելու է, որ պառակտի։
Ընկերոջս մարգարեությունը ճիշտ դուրս եկավ։ Եւ ես այսօր, տեսնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանաներին, որոնք առաջին հերթին տղամարդ են եւ տիրադավ չեն, ի սրտե մաղթում եմ նրանց անսասան լինել։ Իսկ որպես բժիշկ կասեմ հետեւյալը։ Թարախը միշտ արտահոսք է պահանջում։ 1725 տարեկան կառույց է, ուզում էիք 13 դավաճան է՞լ չլիներ։ Հիսուսին դավաճանեց Հուդան երեսուն արծաթով եւ աքաղաղը չկանչած - Հիսուսին երեք անգամ ուրացավ Պետրոսը։ Դուք ավելի լավ է տեսեք միասնությունն ու միաբանությունը։ Պինդ լինենք։ Փորձության տարի է… Հ.Գ. Լավ, մահմեդականներին բան չեմ ասում։ Քրիստոնյա մյուս եկեղեցիներ, լսելի դարձրեք ձեր ձայնը։ Ձեր «Քրիստոսի մեջ եղբորն են» փորձում քրքրել…