131просмотров
24 января 2026 г.
🎬 ВидеоScore: 144
Հանրահայտ Pinterest հարթակը ներկայացրել է գունային թրենդների իր տարեկան կանխատեսումը՝ Pinterest Palette 2026։ Զեկույցը հիմնված է հարթակի շուրջ 600 միլիոն օգտատերերի կողմից կատարված միլիարդավոր որոնումների և պահպանման գործողությունների վերլուծության վրա։ Ի տարբերություն Pantone-ի կողմից ընտրվող մեկ «Տարվա գույնի», Pinterest-ի գունապնակը ձևավորվում է օգտատերերի իրական վարքագծի հիման վրա և առաջարկում է հինգ հիմնական երանգ, որոնք 2026 թվականին կձևավորեն դիզայնի, նորաձևության և ընդհանուր էսթետիկայի ուղղությունները՝
Persimmon (Արքայանարինջ, #FF5C34)
Wasabi (Վասաբի, #E9F056)
Plum Noir (Սև սալոր, #351E28)
Jade (Նեֆրիտ, #AEB8A0)
Cool Blue (Սառը կապույտ, #D7EFFF) Ինչին նվիրված էլ պատրաստել եմ փոքրիկ, բայց գունառատ հոլովակ՝ հենց այդ երանգներով 🤗