350просмотров
31.3%от подписчиков
27 марта 2026 г.
📷 ФотоScore: 385
Աշխարհի առաջնությանն ընդառաջ ֆուտբոլային շունչը մտնում է Գլենդելի ու առհասարակ Լոսի հայերի ( ու ոչ միայն հայերի) սրտերը ❤️ Ու դա շնորհիվ Amateur Football League-ի էնտուզիաստ տղերքի, որոնք մեծագույն ջանքերի գնով կազմակերպել են երկարաժամկետ մրցաշար։ Եզրափակիչները կայացել են երեկ, որի մասին պատրաստել եմ ռեպորտաժ https://www.youtube.com/watch?v=DZIP-fUPM54 Հարութ Հախվերդյանի, Դերենիկ Դումանյանի և մի շարք այլ հրաշալի մարդկանց ջանքերով բազմաթիվ ֆուտբոլիստներ, ֆուտզալիստներ, երեկոյան հավաքվում էին ու պարզապես գնդակ գլորելու կամ գրազ խաղալու փոխարեն մասնակցում էին բառիս ուղիղ իմաստով միջազգային մրցաշարին 🇪🇺 Առջևում լինելու են նորերը, մանրամասներին տեղեկանալու համար առաջարկում եմ հետևել լիգայի ինստագրամյան էջին