383просмотров
34.2%от подписчиков
25 марта 2026 г.
📷 ФотоScore: 421
Ուժեղ պատմություն Իսպանիայից՝ «Բարսելոնա» - «Ատլետիկո» բազմասերիայանոց ֆիլմին ընդառաջ։ Իսկ դուք գիտեի՞ք, որ «Բարսելոնան» դարերի խաչմերուկում հրաժարվել է խաղալ «Ատլետիկոյի» դեմ։ Սա չլսված սկանդալ էր Իսպանիայի գավաթի 2000-ի կիսաեզրափակիչում։ Ապրիլն էր։ «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն ունեին անցկացնելու արքայական գավաթի կիսաեզրափակիչ երկրորդ խաղը։ Առաջինում Մադրիդցիները տանը հաղթել էին 3-0 հաշվով։ Բայց նույնիսկ այդ առավելությունն այդ տարիների «Ատլետիկոյի» համար բավական չէր։ Թիմը շատ անկայուն էր հանդես գալիս ու կարող էր բաց թողնել ընդհանուր հաղթանակը։ Այնպես չէ, որ Բարսան «ալին-թլին» էր անում. Լուի վան Գալի տղաները հիշեցնում էին սովետակա շենքի վերելակ՝ անդադար իջնում ու բարձրանում էին մրցաշարային աղյուսակում։ Եվ ահա, բոլորը դաշտում են, ամեն ինչ պատրաստ է խաղի համար, բայց Բարսայի ավագ Պեպ Գվարդիոլան մոտենում է մրցավարին, ինչ-որ բան շշնջում իր թիմին իջեցնում հանդերձարան։ Վարագույր։ Ի՞նչ պատահեց. Ոչ ոք տեղյակ չէր։ Պատճառն օրացույցն էր, որը ստիպում էր «Բարսային» խաղալ 10 հոգով։ Այսպես՝ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան գավաթի պատասխան խաղերը նշանակել էր չորեքշաբթի՝ ապրիլի 26-ին՝ սովորական որոշում։ Բայց աբսուրդն այն էր, որ հենց այդ շաբաթվա ընթացքում ազգային հավաքականների հանդիպումներ էին նախատեսված։ Ուստի՝ ակումբները կորցնելու էին իրենց կարևոր խաղացողներին։ Վան Գալի «Բարսելոնայում» կար 8 (նույնիսկ Այաքսում այդքան չկար, երևի) հոլանդացի, որոնցից 6-ին կանչել էին հավաքական՝ Զենդեն, Կոկու, Բոգարդ, Կլյուվերտ, Ռայցիգեր, Ֆրանկ դե Բուր։ Բացի նրանցից, հավաքականների ճամբարում էին նաև Լիտմանենը (Ֆինլանդիա), Ֆիգուն (Պորտուգալիա) և Ռիվալդոն (Բրազիլիա)։ Նրանց գումարում ենք լազարեթում գտնվող ևս երեք ֆուտբոլիստի։ Մինչդեռ կանոններով թույլատրվում էր օգտագործել միայն 3 երիտասարդական խաղացողի։ Այսինքն, «Բարսելոնայում» մնացել էր ընդամենը 11 ֆուտբոլիստ, որոնցից երկուսը՝ դարպասապահ։ Այդ տեսանկյունից «Ատլետիկոն» առանձնապես չէր տուժել։ 1995-ի «ոսկե դուբլից» հետո նախագահ Խեսուս Խիլի մի շարք սխալ որոշումների պատճառով այդ թիմի հետքն էլ չէր մնացել. «Ատլետիկոն» պայքարում էր Լա Լիգայում իր տեղը պահպանելու համար։ Այնուամենայնիվ, նրանց կազմում նույնպես կային հավաքականների խաղացողներ՝ Հասելբայնկ, Սոլարի, Գամարրա, Բեյբլ։ Բայց նույնիսկ այս 4-ի, նրանք կարողանում էին հավաքել լիարժեք կազմ։ Բարսան խնդրեց խաղը տեղափոխել մայիսի 16։ Ֆեդերացիան առաջարկեց միայն երկու օր շուտ տեղափոխել խաղը՝ ապրիլի 24։ Բարսելոնան դա որակեց որպես ծաղրանք, հայտարարեց, որ չի ենթարկվի որոշմանը և կոչ արեց երկրպագուներին չգալ ստադիոն։ Այնուամենայնիվ, մոտ 2000 մարդ եկավ ու ականատես եղավ այդ զարմանահրաշ տեսարանի։ Իսպանիայում ոչ բոլորը հասկացան «Բարսելոնայի» քայլը։ AS թերթը, օրինակ, նրանց անվանեց «սակավաթիվ ու երկչոտ», Ֆեդերացիան տվեց տեխնիկական պարտություն, տուգանք՝ 2 միլիոն պեսետա և հեռացրեց թիմին հաջորդ գավաթից։ Բայց եթե Բարսայի համար ոչ մի լուրջ հետևանք չեղավ, (գավաթ-գավաթ, գրողին թող լինի), Ատլետիկոն եզրափակիչում պարտվեց Էսպանյոլին, իսկ առաջնությունում այնքան վատ խաղաց, որ նահանջեց Սեգունդա։
383
просмотров
2896
символов
Нет
эмодзи
Да
медиа

Другие посты @chemodanRoberta

Все посты канала →
Ուժեղ պատմություն Իսպանիայից՝ «Բարսելոնա» - «Ատլետիկո» բազմա — @chemodanRoberta | PostSniper