453просмотров
40.4%от подписчиков
24 марта 2026 г.
📷 ФотоScore: 498
Ես երբեք չեմ եղել Մոհամեդ Սալահի խաղի անձնական երկրպագուն, սակայն երախտապարտ եմ, որ նա իր կարիերայի X հատված նվիրել է Ռոմային, օգնել է իմ սիրելի ակումբին վերադարձնել «ուժեղի» համբավ, հաղթողի հոգեբանություն։ Ես մի փոքր հին ու սենտիմենտալ մարդ եմ, այսօրվա ջահելները գուցե ճիշտ չհասկանան Ես սիրում եմ, երբ թիմում հոգի կա, երբ թիմում կա ստեղծագործ միտք, երբ կա ազատություն։ Ժամանակակից ֆուտբոլում այդ գործոնը գնալով վերանում է, տուրք է տրվում թիմային կոմբինացիաներին, «բոլորը կարևոր են» սկզբունքին, ֆուտբոլը վերածվել է մեխանիզմի, որտեղ մեկը մյուսին քոփի է անում, որտեղ բոլորը բոլորի նման են խաղում։ Մո Սալահը այն եզակիներից էր այսօրվա ֆուտբոլում, որը ազատ ստեղծագործում էր՝ խաղալով գերինտենսիվ անգլիական ֆուտբոլում։ Նա ամեն անգամ իր խաղաոճը փոխում էր, նոր էլեմենտներ էր ավելացնում, հարմարվում էր խաղաոճին, բայց չէր կորցնում իր ինդիվիդուալիզմը։ Ես Սալահին սիրում եմ նաև իր պարզության ու հասարակ լինելու համար։ Մարդը ինքնաթիռով թռիչք էր իրականացնում էկոնոմ սրահում՝ ունենալով այնքան գումար, որ կարող էր այդ ինքնաթիռը անձնակազմով հանդերձ տեղում գնելու։ Հենոն էլ է այդպիսին, ի դեպ։ Այսպիսի տղաները քիչ են ու պետք են ֆուտբոլին, այսպիսի տղաներն են ստիպում մարդկանց դառնալ ֆուտբոլասեր։ Զուտ Լիվերպուլի ղեկավարության դեբիլությունը, չգիտեմ, երևի օդից է գալիս։ Տրանսֆերային անհասկանալի քաղաքականությունը և սեփական լեգենդների նկատմամբ նման վերաբերմունքը կարող է ինձ ու ցանկացած այլ նեյտրալ ֆուտբոլասերի մոտ առաջացնել հակակրանք, ուրիշ ոչինչ։ Շնորհակալություն Մո, քո ֆուտբոլի համար You'll never walk alone 🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿
453
просмотров
1513
символов
Нет
эмодзи
Да
медиа

Другие посты @chemodanRoberta

Все посты канала →
Ես երբեք չեմ եղել Մոհամեդ Սալահի խաղի անձնական երկրպագուն, ս — @chemodanRoberta | PostSniper