823просмотров
12.5%от подписчиков
30 марта 2026 г.
Score: 905
📌Ծաղկազարդի տոնակատարությամբ ավարտվում է Մեծ Պահքի քառասնօրյա ընթացքը և սկսվում է Ավագ շաբաթը ✝Ավագ Երկուշաբթին Անպտուղ թզենու առակի և Երուսաղեմի Տաճարի մաքրման ավետարանական պատմությունների հիշատակության օրն է: ✝Ավագ երեքշաբթին՝ Տասը կույսերի առակի հիշատակությունն է. երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս կույսերին խորհրդանշող 10-ը աղջնակներ։ ✝Ավագ Չորեքշաբթին Տիրոջ օծման և մատնության հիշատակության օրն է: ✝Ավագ հինգշաբթի տեղի է ունենում Ոտնլվայի արարողությունը: Խաչելությունից առաջ, Վերնատանը Քրիստոս ծնկի եկավ իր աշակերտների առջև ու լվաց նրանց ոտքերը որպես հեզության և խոնարհության օրինակ: ✝Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան և թաղման հիշատակության օրն է: ✝Ավագ շաբաթ օրը երեկոյան, եկեղեցիներում վառվում են ջահերն ու կանթեղները: ✝Կիրակի օրը՝ ապրիլի 5-ի առավոտյան Սբ. Պայծառակերպություն  Մայր տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
823
просмотров
907
символов
Нет
эмодзи
Нет
медиа

Другие посты @armchurchmoscow

Все посты канала →
📌Ծաղկազարդի տոնակատարությամբ ավարտվում է Մեծ Պահքի քառասնօր — @armchurchmoscow | PostSniper