420просмотров
70.2%от подписчиков
17 февраля 2026 г.
📷 ФотоScore: 462
Ստորագրահավաք՝ հաջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Գործարկվել է armspyurk.com հարթակը ✅ Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ հավատավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ ի զորակցություն Հայ Առաքելական Եկեղեցու։ ❗️❗️Ստորագրահավաքի նախաձեռնողներն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործողությունների վերաբերյալ, որով փորձ է արվում մանիպուլյացիայի ենթարկել և պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին: 🤝Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայերին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ, միասին պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայաստանում հավատացյալների իրավունքները և ժողովրդավարության հիմքերը: 👉Հանրագիրը ստորագրելու համար պետք է այցելել https://armspyurk.com/ կայք և անուն֊ազգանուն լրացնել։